Թատրոնի պատմություններ
Բարև բոլորին։ Ուզում եմ պատմել ձեզ երկու թատրոնի մասին, որ գնացել եմ արձակուրդի օրերին։ Առաջինը «Մհեր Մկրտչյան» թատրոնն է։ Ներկայացումը կոչվում է «Հրաշք որոնելիս»։Եվ այդ ներկայացումը նրա մասին էր, որ մի չար բիզնեսմեն ուզում էր ռոբոտ մարդասպան-ների շոու ստեղծեր կրկեսում։ Եվ կրկեսի աշխատողները մտածեցին, որ կարելի է քշել նրանց, բայց դա չէին կարող անել առանց մի հրաշքի։ Եւ դրա համար կար մի աղջիկ, որը ուներ կախարդական փայտիկ։ Բայց այդ փայտիկը վերցրել էին նրանից։ Բայց նա կարողացավ առանց այդ փայտիկի էլ անել։ Միտքն այն էր, որ պետք է հրաշքներին հավատալ։
Ինձ դուր եկան ծաղրածուն, աճպարարը, օգնականը, ակրոբատը։ Ռոբոտ մար-դասպաններն էլ դուր եկան։ Ես սիրում եմ ռոբոտներին։ Բայց պետք չի, որ իրենք գան կրկես։ Թող մնան Թումոյում։
Մյուսը Խամաճիկների թատրոնն էր, որտեղ նայեցի «Մարդուկ-Ջարդուկը»։Նրա մասին էր, որ չի կարելի խաղալիքները ջարդել։ Հերոսը աղջիկն ու Մարդուկ-Ջարդուկն էին, որի անունը NC էր։ Նա արքայազն էր, որին կախարդել էին մկները։ Ինձ ամենաշատը դուր եկան մկները։ Չարերի բախտը բերել է, որ ես իրանց սիրում եմ։ Ինձ դուր չի գալիս, որ միշտ բարիներն են հաղթում։ Թող մեկ-մեկ էլ չարերը հաղթեն։

Երկուսի վերջում էլ եկավ Ձմեռ պապը, բայց ոչ իսկականը։ Եվ կանչեց երեխաներին բեմ։
Այստեղ Մարդուկ-Ջարդուկը իմ դեմքով է։ Բայց ես չէի ուզենա Մարդուկ-Ջարդուկը լինել, որովհետեւ անմիջապես կջարդվեի։
Թատրոնում ես տեսա Չարլի Չապլինի տիկնիկը։ Մայրիկի հետ մենք գիշերները նայում ենք նրա միմոսությունները։
Ես տիկնիկային թատրոնի ներկայացումն էլ եմ տեսել, կոչվում էր «Բևեռային ճեպընթաց»։ Բայց նկարներ չունեմ։ Էլի նրա մասին էր, որ պետք է հավատալ հրաշքին։

Գիտե՞ք ինչու են այս բոլոր ներկայացումները հրաշքի մասին։ Որովհետև Նոր Տարին հրաշալի բան է։
Ձեզ հետ էր թատերագետ Մուշեղը։ Ցտեսություն։

Ամենամեծ հրաշքը դու ես, Մուշեղ....
ОтветитьУдалить