Сообщения

Сообщения за февраль, 2019

Ես տպվել եմ «Աղբյուր»-ում և «9-րդ հրաշալիք»-ում

Изображение
Բարև բոլորին։ Իմ նկարները տպվել են «Աղբյուրում» և ես ուրախ եմ։ Ես նկարել եմ Նոյին, որ իջնում է տապանից, մայրիկիս,  Մեսրոպ Մաշտոցին, Անգլիական այգին և իմ պիցան ու կոլան։ Սկզբում մենք փողոցում հանդիպում էինք մի պապիկի, որը իմ մայրիկի ընկերն էր և իմ նկարներն էր ուզում։ Այդ պապիկը Էդուարդ Հախվերդյանն է՝ աջ կողմում կանգնած։ Նա աշխատում է «Աղբյուր» ամսագրում։ Եվ մենք գնացինք այնտեղ վերցնելու իմ ասագիրը։ Այնտեղ ես տեսա  ձախ կողմի մարդուն, որի անունը Թադևոս Տոնոյան է։ Նա «Աղբյուր»-ի խմբագիրն է և իմ մայրիկի բանաստեղծություններն էլ է տպել, երբ մայրիկս փոքր էր։ Բայց այդքան փոքր չէր, ինչքան ես։   Այնտեղ ես տեսա մայրիկիս ընկերներից էլի մեկին՝ Խաչիկ Մանուկյանին։ Նա էլի գրող է, գրել է Նոյի բանաստեղծությունը և ասում է՝ Նոյ, ինչ մարդ ես դու, որ բոլորին թողել ու հեռացել ես։ Ինձ շատ դուր եկավ, որովհետև ես էլ չեմ սիրում Նոյին։ Ես նկարել եմ Նոյին, որը փրկվել է, ու բոլոր մարդիկ մահացել են։ Ես շատ ուրախ էի ու կարծում էի, որ առաջին անգամ եմ տպվել, բայց իմացա, ո...