Сообщения

Сообщения за декабрь, 2017

Տարեդարձ

Изображение
Ամսի 26-ին  իմ տարեդարձն էր։ Ես  դարձա-6-տարեկան։ Եկել էին իմ ընկերները՝ Արեգը, Մինեն, Մարիա-Սոֆիան, Աստերը և Ռոսլին։ Ես շատ նվերներ ստացա։ Մենք կերանք պիցա, խմեցինք կոլա, իսկ Մինեն՝ ջերմուկ։ Արեգը միմոսություններով  ուրախացնում էր մեզ։ Հետո  եկավ ծաղրածու Ձյունուլիկը։ Ու մենք ուննցաք 2 ծաղրածու։ Արեգը ինչ կատարվում էր, գրում էր իր նոր տետրում։ Ինչպես այս նկարում։   Մենք խաղեր խաղացինք, հանելուկներ գուշակեցինք, պարեցինք։   Հետո փնտրում էինք տորթի մոմերը։     Հետո ես երազանք պահցեցի ու փչեցի մոմերը։         Լավ օր էր։ Ափսոս կարճ էր, որովհետև ձմռանն եմ ծնվել։

Ցուցահանդես իմ դպրոցում

Изображение
Բարև ձեզ, ես Մուշեղն եմ։ Ես 5 տարեկան եմ և սովորում եմ 1-ին դասարանում։ Ես ուզում եմ դառնալ գիտնական ու տիեզերագնաց։ Ես սիրում  եմ  դինոզավրերին, տիեզերքը և նկարել։ Այսօր ես մասնակցում էի ցուցահանդեսի իմ դպրոցում՝ Կոջոյան կրթահամալիրում։  Սա ես եմ իմ նկարների հետ ։                       Այս  արևն էլ է իմը։   Սա  նկարել եմ պլաստիլինիով։  Իսկ մնացածը ուրիշներինն է, որլուսանկարել եմ ձեզ համար։