Сообщения

Сообщения за январь, 2019

Թատրոնի պատմություններ

Изображение
Բարև բոլորին։ Ուզում եմ պատմել ձեզ երկու թատրոնի մասին, որ գնացել եմ արձակուրդի օրերին։ Առաջինը «Մհեր Մկրտչյան» թատրոնն է։ Ներկայացումը կոչվում է «Հրաշք որոնելիս»։ Եվ այդ ներկայացումը նրա մասին էր, որ մի չար բիզնեսմեն ուզում էր ռոբոտ մարդասպան-ների շոու ստեղծեր կրկեսում։ Եվ կրկեսի աշխատողները մտածեցին, որ կարելի է քշել նրանց, բայց դա չէին կարող անել առանց մի հրաշքի։ Եւ դրա համար կար մի աղջիկ, որը ուներ կախարդական փայտիկ։ Բայց այդ փայտիկը վերցրել էին նրանից։ Բայց նա կարողացավ առանց այդ փայտիկի էլ անել։ Միտքն այն էր, որ պետք է հրաշքներին հավատալ։  Ինձ դուր եկան ծաղրածուն, աճպարարը, օգնականը, ակրոբատը։ Ռոբոտ մար-դասպաններն էլ դուր եկան։ Ես սիրում եմ ռոբոտներին։ Բայց պետք չի, որ իրենք գան կրկես։ Թող մնան Թումոյում։ Մյուսը Խամաճիկների թատրոնն էր, որտեղ նայեցի «Մարդուկ-Ջարդուկը»։Նրա մասին էր, որ չի կարելի խաղալիքները ջարդել։ Հերոսը աղջիկն ու Մարդուկ-Ջարդուկն էին, որի անունը NC էր։ Նա արքայազն էր, որին կախարդել էին մկները։ Ինձ ամենաշատը դուր եկան մկները։ Չարերի բախտը բեր...