Сообщения

Թե ոնց նկարվեցի ֆիլմում

Изображение
Ես  նկարվեցի  ֆիլմում  «Կորեական  Դելիկատես» անունով։ Պատմությունը այն մասին է,  որ իմ շանը  ուտում են։ Ռեժիսորը  իմ  հայրն է։ Դերասանները՝ Գար_Սու (դերը հայր), Գագիկ  Ղազարէ  (դերը՝  Գազան), Գագիկ  Համբարձումյան  (դերը՝  Ֆաֆ) , Կարեն Սիմոնյան  (դեր՝  Գոնչ)   ու  ես, իմ   մայր   Արփի  Ոսկանյան( Սիրուշ)  ․ու  մի  շուն    որի  անունը  Ջեկո  էր։Մի  խոսքով  ես  գլխավոր  դերն եմ   տանում։ Եվ մոռացա    ասել,որ   ռեժիսորի  անունը  Համբարձում  Համբարձումյան  է։ Հաջողություն   բոլորին։

Զուգարանները դպրոցներում

  Զուգարանները դպրոցներում Ես արդեն չորրորդ դասարան եմ, իսկ մայրիկս չի կողմնորոշվում՝ տանի՞ ինձ դպրոց, թե՞ չտանի, կամ որ դպրոցը տանի․․․ —Ես քեզ չեմ տանում Բլեյան, որովհետև այնտեղ չկան դժվարություններ։ — Բայց դժվարությունները չեն խանգարո՞ւմ սովորելուն։ —Հոգեբաններն ասում են, որ դպրոցը չպիտի լինի կոմֆորտի գոտի։ —Բայց սովորելու համար կոմֆորտը լավ բան է։ Օրինակ, մեր դպրոցում զուգարանը մեկն ա՝ աղջիկների և տղաների համար, և դա շատ անհարմար ա։ —Դե, դա անպայման ա, զուգարանները կոմֆորտ չեն, այլ տարրական հիգիենա։ Երևանի դպրոցների զուգարաններն իրոք շատ վատն են։ Իսկ ձեր դպրոցում ուրիշ զուգարան չկա՞։  —Երկու զուգարան կա, մեկը աշակերտների համար, մյուսը աշխատողների։ Մեր դասարանից մեկը գնացել էր աշխատողների զուգարան, պահակները ներս չթողեցին։ —Էդ մի զուգարանը՝ ամբողջ դպրոցի համար, ու միշտ կեղտոտ։ — Այո, հատակին միշտ ջրի լիճ կա, և ես կասկածում եմ, որ դրա կեսը․․․ —Չիշիկ ա՞։ —Հա։ Եվ մի օր ես դրա մեջ ընկա։ —Ֆո՜ւ․․․ —Գիտես չէ՞ էնտեղ ի՜նչ հոտ ա, ոնց որ ինչ-որ մեկը 30 անգամ տռած լինի։ —Դե, կարաս չնակա...

Ես տպվել եմ «Աղբյուր»-ում և «9-րդ հրաշալիք»-ում

Изображение
Բարև բոլորին։ Իմ նկարները տպվել են «Աղբյուրում» և ես ուրախ եմ։ Ես նկարել եմ Նոյին, որ իջնում է տապանից, մայրիկիս,  Մեսրոպ Մաշտոցին, Անգլիական այգին և իմ պիցան ու կոլան։ Սկզբում մենք փողոցում հանդիպում էինք մի պապիկի, որը իմ մայրիկի ընկերն էր և իմ նկարներն էր ուզում։ Այդ պապիկը Էդուարդ Հախվերդյանն է՝ աջ կողմում կանգնած։ Նա աշխատում է «Աղբյուր» ամսագրում։ Եվ մենք գնացինք այնտեղ վերցնելու իմ ասագիրը։ Այնտեղ ես տեսա  ձախ կողմի մարդուն, որի անունը Թադևոս Տոնոյան է։ Նա «Աղբյուր»-ի խմբագիրն է և իմ մայրիկի բանաստեղծություններն էլ է տպել, երբ մայրիկս փոքր էր։ Բայց այդքան փոքր չէր, ինչքան ես։   Այնտեղ ես տեսա մայրիկիս ընկերներից էլի մեկին՝ Խաչիկ Մանուկյանին։ Նա էլի գրող է, գրել է Նոյի բանաստեղծությունը և ասում է՝ Նոյ, ինչ մարդ ես դու, որ բոլորին թողել ու հեռացել ես։ Ինձ շատ դուր եկավ, որովհետև ես էլ չեմ սիրում Նոյին։ Ես նկարել եմ Նոյին, որը փրկվել է, ու բոլոր մարդիկ մահացել են։ Ես շատ ուրախ էի ու կարծում էի, որ առաջին անգամ եմ տպվել, բայց իմացա, ո...

Թատրոնի պատմություններ

Изображение
Բարև բոլորին։ Ուզում եմ պատմել ձեզ երկու թատրոնի մասին, որ գնացել եմ արձակուրդի օրերին։ Առաջինը «Մհեր Մկրտչյան» թատրոնն է։ Ներկայացումը կոչվում է «Հրաշք որոնելիս»։ Եվ այդ ներկայացումը նրա մասին էր, որ մի չար բիզնեսմեն ուզում էր ռոբոտ մարդասպան-ների շոու ստեղծեր կրկեսում։ Եվ կրկեսի աշխատողները մտածեցին, որ կարելի է քշել նրանց, բայց դա չէին կարող անել առանց մի հրաշքի։ Եւ դրա համար կար մի աղջիկ, որը ուներ կախարդական փայտիկ։ Բայց այդ փայտիկը վերցրել էին նրանից։ Բայց նա կարողացավ առանց այդ փայտիկի էլ անել։ Միտքն այն էր, որ պետք է հրաշքներին հավատալ։  Ինձ դուր եկան ծաղրածուն, աճպարարը, օգնականը, ակրոբատը։ Ռոբոտ մար-դասպաններն էլ դուր եկան։ Ես սիրում եմ ռոբոտներին։ Բայց պետք չի, որ իրենք գան կրկես։ Թող մնան Թումոյում։ Մյուսը Խամաճիկների թատրոնն էր, որտեղ նայեցի «Մարդուկ-Ջարդուկը»։Նրա մասին էր, որ չի կարելի խաղալիքները ջարդել։ Հերոսը աղջիկն ու Մարդուկ-Ջարդուկն էին, որի անունը NC էր։ Նա արքայազն էր, որին կախարդել էին մկները։ Ինձ ամենաշատը դուր եկան մկները։ Չարերի բախտը բեր...

Լիլիթը և Աղվեսիկը

Изображение
Մի քանի օր առաջ ես կարդացի «Կապույտ աղվեսը»։ Ինձ նվիրել է հեղինակը՝ Լիլիթ Ալթունյանը։ Ինձ շատ դուր եկավ գիրքը, որովհետև շատ հետաքրքիր էր, նկարները շատ լավն են,  իսկ տեքստը՝ քիչ։   Կապույտ աղվեսը փնտրում է իր աշխարհը և գտնում։ Բայց ես չեմ պատմի, որ  կարդաք։Իմ մայրիկը աս աց  դա։  Ինձ դուր չեկավ այն, որ այդ աշխարհը գիշերն էր։ Որովհետև արևը կյանք է։ Նկարի մեջ ես եմ ու Լիլիթը։ Մենք օպերայի  մոտ ենք։ Սա 80 տարի առաջ էր։ Ես հիշում եմ շատ քիչ։

Տարեդարձ

Изображение
Ամսի 26-ին  իմ տարեդարձն էր։ Ես  դարձա-6-տարեկան։ Եկել էին իմ ընկերները՝ Արեգը, Մինեն, Մարիա-Սոֆիան, Աստերը և Ռոսլին։ Ես շատ նվերներ ստացա։ Մենք կերանք պիցա, խմեցինք կոլա, իսկ Մինեն՝ ջերմուկ։ Արեգը միմոսություններով  ուրախացնում էր մեզ։ Հետո  եկավ ծաղրածու Ձյունուլիկը։ Ու մենք ուննցաք 2 ծաղրածու։ Արեգը ինչ կատարվում էր, գրում էր իր նոր տետրում։ Ինչպես այս նկարում։   Մենք խաղեր խաղացինք, հանելուկներ գուշակեցինք, պարեցինք։   Հետո փնտրում էինք տորթի մոմերը։     Հետո ես երազանք պահցեցի ու փչեցի մոմերը։         Լավ օր էր։ Ափսոս կարճ էր, որովհետև ձմռանն եմ ծնվել։

Ցուցահանդես իմ դպրոցում

Изображение
Բարև ձեզ, ես Մուշեղն եմ։ Ես 5 տարեկան եմ և սովորում եմ 1-ին դասարանում։ Ես ուզում եմ դառնալ գիտնական ու տիեզերագնաց։ Ես սիրում  եմ  դինոզավրերին, տիեզերքը և նկարել։ Այսօր ես մասնակցում էի ցուցահանդեսի իմ դպրոցում՝ Կոջոյան կրթահամալիրում։  Սա ես եմ իմ նկարների հետ ։                       Այս  արևն էլ է իմը։   Սա  նկարել եմ պլաստիլինիով։  Իսկ մնացածը ուրիշներինն է, որլուսանկարել եմ ձեզ համար։