Զուգարանները դպրոցներում
Զուգարանները դպրոցներում
Ես արդեն չորրորդ դասարան եմ, իսկ մայրիկս չի կողմնորոշվում՝ տանի՞ ինձ դպրոց, թե՞ չտանի, կամ որ դպրոցը տանի․․․
—Ես քեզ չեմ տանում Բլեյան, որովհետև այնտեղ չկան դժվարություններ։
— Բայց դժվարությունները չեն խանգարո՞ւմ սովորելուն։
—Հոգեբաններն ասում են, որ դպրոցը չպիտի լինի կոմֆորտի գոտի։
—Բայց սովորելու համար կոմֆորտը լավ բան է։ Օրինակ, մեր դպրոցում զուգարանը մեկն ա՝ աղջիկների և տղաների համար, և դա շատ անհարմար ա։
—Դե, դա անպայման ա, զուգարանները կոմֆորտ չեն, այլ տարրական հիգիենա։ Երևանի դպրոցների զուգարաններն իրոք շատ վատն են։ Իսկ ձեր դպրոցում ուրիշ զուգարան չկա՞։
—Երկու զուգարան կա, մեկը աշակերտների համար, մյուսը աշխատողների։ Մեր դասարանից մեկը գնացել էր աշխատողների զուգարան, պահակները ներս չթողեցին։
—Էդ մի զուգարանը՝ ամբողջ դպրոցի համար, ու միշտ կեղտոտ։
— Այո, հատակին միշտ ջրի լիճ կա, և ես կասկածում եմ, որ դրա կեսը․․․
—Չիշիկ ա՞։
—Հա։ Եվ մի օր ես դրա մեջ ընկա։
—Ֆո՜ւ․․․
—Գիտես չէ՞ էնտեղ ի՜նչ հոտ ա, ոնց որ ինչ-որ մեկը 30 անգամ տռած լինի։
—Դե, կարաս չնակարգրես․ որ մտնում ես դպրոց, էդ հոտը միանգամից գալիս ա,—ասաց մայրիկը։
—Բայց ներսում հոտը ավելի ուժեղ ա․․․ Վեցերորդ դասարանցիներից մի տղա հետը լվացքի շպիլկա էր վերցրել, որ քիթը դրանով փակի։
Դե սա իրականություն է, այղպես էլ կա։ Չգիտեմ, թե ինչ է մտածում Կրթության Նախարարությունը դպրոցների զուգարանների մասին։ Բայց գիտեմ՝ ինչ են մտածում դպրոցների աշակերտները։ Նրանք մտածում են՝ ինչ հնարքներ գտնեն, որ քիթը հերմետիկ փակվի։
Комментарии
Отправить комментарий