Ես տպվել եմ «Աղբյուր»-ում և «9-րդ հրաշալիք»-ում
Բարև բոլորին։ Իմ նկարները տպվել են «Աղբյուրում» և ես ուրախ եմ։ Ես նկարել եմ Նոյին, որ իջնում է տապանից, մայրիկիս, Մեսրոպ Մաշտոցին, Անգլիական այգին և իմ պիցան ու կոլան։
Սկզբում մենք փողոցում հանդիպում էինք մի պապիկի, որը իմ մայրիկի ընկերն էր և իմ նկարներն էր ուզում։ Այդ պապիկը Էդուարդ Հախվերդյանն է՝ աջ կողմում կանգնած։ Նա աշխատում է «Աղբյուր» ամսագրում։ Եվ մենք գնացինք այնտեղ վերցնելու իմ ասագիրը։ Այնտեղ ես տեսա ձախ կողմի մարդուն, որի անունը Թադևոս Տոնոյան է։ Նա «Աղբյուր»-ի խմբագիրն է և իմ մայրիկի բանաստեղծություններն էլ է տպել, երբ մայրիկս փոքր էր։ Բայց այդքան փոքր չէր, ինչքան ես։

Այնտեղ ես տեսա մայրիկիս ընկերներից էլի մեկին՝ Խաչիկ Մանուկյանին։ Նա էլի գրող է, գրել է Նոյի բանաստեղծությունը և ասում է՝ Նոյ, ինչ մարդ ես դու, որ բոլորին թողել ու հեռացել ես։ Ինձ շատ դուր եկավ, որովհետև ես էլ չեմ սիրում Նոյին։ Ես նկարել եմ Նոյին, որը փրկվել է, ու բոլոր մարդիկ մահացել են։
Ես շատ ուրախ էի ու կարծում էի, որ առաջին անգամ եմ տպվել, բայց իմացա, որ սկզբում տպվել եմ «Իններորդ հրաշալիք» թերթում մի տարի առաջ։ Բայց նկարներս չէին տպվել, այլ իմ մասին պատմություններ, որոնք մայրիկս գրել է ֆեյսբուքում։ Դա ես իմացա, երբ մենք գնացինք հյուր ՎԱՍ-ին։
Դուք գիտե՞ք ՎԱՍը ով է։ Նա Վաչագան Ա․ Սարգսյանն է, որը գրում է բալիկների համար գրքեր, որ նրանք խելացի լինեն ու սովորեն գրել, կարդալ։ Եվ իմ դասագիրքն է ստեղծել։ Նա «9-րդ հրաշալիք» թերթի խմբագիրն է։ Նա ինձ նվիրեց իր գրած գրքերից 2 գիրք և մի խաղ, որը ես խաղացի իմ ընկերուհու հետ։ Նա 50 գիրք է գրել։ Հիմա պիտի այդ բոլորը կարդամ։
Նա ինձ հանելուկներ ասաց, որոնցից մեկը կպատմեմ ձեզ։ Երեք օդաչու ասում են, որ ունեն Արեգ անունով ախպեր։ Իսկ Արեգը ասում է՝ ես եղբայր չունեմ։ Երկուսն էլ ճիշտ են ասում։ Բայց ո՞նց կլինի։ Դուք գուշակեք ու գրեք մեկնաբանություն, իսկ ես կասեմ ճիշտ է, թե չէ։






Комментарии
Отправить комментарий